Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը Համայնքների պալատում ելույթի ժամանակ հայտարարել է, որ Կիեւին խոստացված Challenger 2 տանկերը հասել են Ուկրաինա:
Նրա խոսքով՝ այդ տանկերով ուկրաինացի տանկիստների ուսուցում է անցկացվել ինչպես Մեծ Բրիտանիայում, այնպես էլ հենց Ուկրաինայում։
Ուոլեսը նաեւ հաստատել է, որ Լոնդոնը մեծ հեռահարության Storm Shadow թեւավոր հրթիռներ է ուղարկում Ուկրաինայի զինված ուժերին։ Sky News-ի տվյալներով՝ հրթիռների մի մասն արդեն Ուկրաինայում է:





























