Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Քրիսթիան Վիգանդը հայտարարել է, որ Եվրամիությունն ունի իրավական եզրակացություն այն մասին, որ ԵՄ տարածքում իմմոբիլիզացված ռուսական ակտիվները կարելի է օգտագործել տարածքը վերականգնելու համար: Այս մասին Վիգանդը հայտնել է Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ։

Եվրահանձնաժողովի ներկայացուցչի խոսքով՝ այս պահին քննարկվում է այդ ակտիվներից ստացված եկամուտների հնարավոր օգտագործումը:

«Եվրամիության երկրները քննարկում են նաեւ ռուսական պետական իմմոբիլիզացված ակտիվները, մասնավորապես, ՌԴ կենտրոնական բանկի ակտիվները։ Քննարկում է ընթանում նման ակտիվների հետ աշխատանքի գաղափարների վերաբերյալ։ Սակայն ըստ իրավաբանական եզրակացության մենք իրավունք ունենք աշխատել ակտիվների հետ, որոնք իմմոբիլիզացված են»,-ասել է նա։