ԱՄՆ-ն ձեռնարկում է բոլոր ջանքերը, որպեսզի արագացնի Abrams տանկերի փոխանցումն Ուկրաինային, ակնկալում է տվյալ զրահատեխնիկան Կիեւին մատակարարել աշնան սկզբին: Այս մասին հինգշաբթի հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը։

«Մենք ամեն ինչ անում ենք այդ տանկերի մատակարարումն արագացնելու համար։ Դրանք Կիեւին կհանձնվեն աշնան սկզբին։ Սա է մեր կանխատեսումը»,-ասել է նա՝ ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսի Սենատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովի լսումների ժամանակ։