Ամերիկան բնակեցրած առաջին մարդկանց մեջ եղել են Չինաստանից եկածներ։ Այս մասին գրել է «Cell Reports»-ը։
Գիտնականներն այս եզրակացությունն արել են՝ ելնելով քարե դարի գտածոներից, ինչպես նաեւ ԴՆԹ ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա։
Պարզվել է, որ միգրացիայի առաջին ալիքը տեղի է ունեցել 19 500 եւ 26 000 տարի առաջ, իսկ երկրորդը՝ 19 000 եւ 11 500 տարի առաջ։




























