Նյու Յորքն արգելել է քաշային խտրականությունը՝ միանալով ԱՄՆ-ում տարածվող շարժմանը, որպեսզի քաշը ռասայի եւ սեռի հետ հավասար եզակի հատկանիշ դառնա, հաղորդում է BBC-ն:
Քաղաքային խորհրդի անդամ Շոն Աբրեուն ասել է, որ քաշային խտրականությունը «լուռ բեռ է, որը մարդիկ պստիպված են կրել»: Չափահաս ամերիկացիների ավելի քան 40 տոկոսը տառապում է ճարպակալումից:
Լսումների ժամանակ օրինագծի կողմնակիցները օրինակ են բերել ռեսոտորաններում եւ թատրոններում գեր մարդկանց տեղավորելու հետ կապված դժվարությունները, հեծանիվների օգտագործման քաղաքային ծրագրում քաշով պայմանավորված սահմանափակումները։
Ակնկալվում է, որ այս ամսվա վերջին Նյու Յորքի քաղաքապետը կստորագրի օրենքը։
Նյու Յորքի Քաղաքային խորհրդի փոքրամասնության ղեկավար Ջոզեֆ Բորելին New York Times-ին ասել է, որ մտահոգված է նրանով, որ օրենքը հնարավորություն կտա քաղաքի բնակիչներին «բոլորին դատի տալ»։
«Ես ավելորդ քաշ ունեմ, բայց ես զոհ չեմ։ Ոչ ոք չպետք է ինձ կարեկցի, բացի իմ վերնաշապիկի կոճակներից», -ասել է նա։
Միչիգան նահանգում 1976 թվականից արգելվել է աշխատավայրում քաշային խտրականությունը, իսկ մի շարք այլ քաղաքներում, այդ թվում Սան Ֆրանցիսկոյում եւ Վաշինգտոնում, կան կարգավորող օրենքներ:




























