Հեղուկացված ածխաջրածնային գազի մանրածախ վաճառքով զբաղվող «Մելանյա Մկրտչյան» ԱՁ-ում Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից

իրականացված ստուգման արդյունքում պարզվել է, որ օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա չափման միջոցը` 1 վառելիքաբաշխիչ աշտարակը 2 ճկափեղերով,

ստուգաչափված և տեսակը հաստատված չի եղել։

Տեսչական մարմնից NEWS.am-ին հայտնում են, որ Տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի կողմից արձակվեց կարգադրագիր, իսկ լցակայանը կապարակնքվեց` հետագա շահագործումը բացառելու նպատակով։