Տեղի ունեցավ գերմանացի ճարտարապետների այցը։ Նրանք հնարավորություն ունեցան այցելել այն տարածքները, որտեղ նախատեսվում է կառուցել ակադեմիական քաղաքը։ Այս մասին մայիսի 24-ին Ազգային ժողովի նիստում կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Նախարարությունը շարժվում է փուլ առ փուլ։ Սկզբնական փուլում նախապատվությունը տրվում է արվեստի կլաստերի կառուցմանը։ Այս պահին մենք քննարկում ենք առկա առաջարկները։ Ձեւավորվել է ակադեմիական քաղաքի հիմնադրամը, որը տվյալ նախագիծն իրականացնող կառույց է: Օրերս ձեւավորվելու է հոգաբարձուների խորհուրդ։ Հենց նրանք կկառավարեն հիմնադրամը»,-ասաց նա։

Նախարարը նշեց, որ առաջիկայում կադաստրի կողմից կհնչեցվի ակադեմիական քաղաքի համար գույք հատկացնելու մասին որոշումը:

Իսկ նախագծի արժեքի մասով Անդրեասյանը նշեց, որ այժմ բանակցություններ են ընթանում առաջին փուլի վերաբերյալ։