Կրանսոյարսկի երկաթուղում տեղի է ունեցել դիվերսիա. այրվել են ռելեի երկու տուփեր։ Այս մասին տեղեկացրել է SHOT Թելեգրամ-ալիքը՝ նշելով, որ չարագործները գործել են Բուգաչ կայարանում այսօր, գիշերը ժամը 4.00-ին մոտ։

Անհայտ անձը բացել եւ այրել է ազդանշանման, կենտրոնացման եւ արգելափակման համակարգի ռելեի երկու տուփերը։

Տեղում հայտնաբերվել են դիվերսանտների թողած իրերը՝ ծխախոտի դատարկ տուփ, հեղուկով լցված մեկ լիտրանոց շիշ, ձեռնոց, տուփի մասեր եւ ավտոմեքենայի անվադողերի հետքեր։

Գնացքների երթեւեկությունը չի խախտվել։ Դիվերսանտները փնտրվում են։ Տեղում աշխատում են քննչական մարմինները։