2022 թվականին ՀՀ վարչապետի ապարատին պետական բյուջեից հատկացվել է 578,9 մլն դրամ։ Սակայն 2 ծրագրերի ամբողջական իրականացման համար այս գումարն ավելացել է 33,29 տոկոսով՝ 186,9 մլն դրամով։ Այս մասին Ազգային ժողովում մայիսի 31-ին 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի մասին հաշվետվության քննարկման ժամանակ մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։
Այսպիսով, կառավարության ղեկավարի ապարատի համար նախատեսված գումարը կազմել է 765,8 մլն դրամ։
«Ընդ որում ծախսվել է 723.5 մլն դրամ։ Մնացած 42,3 մլն դրամը վերադարձվել է պետբյուջե»,- ասաց Սինանյանը։





























