Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) հայտարարել է, որ Զապորոժիեի ԱԷԿ-ի համար, Կախովի ՀԷԿ-ի ամբարտակի փլուզման պատճառով, առայժմ անմիջական սպառնալիք չի տեսնում։

Գործակալության փորձագետները, որոնք գտնվում են Զապորոժիեի ԱԷԿ-ում, ուշադիր հետեւում են իրավիճակին, ընդգծվել է հաղորդագրությունում։

Ուկրաինական «Էներգաատոմը», իր հերթին, նախազգուշացրել է, որ ամբարտակի փլուզումը  կարող է բացասական հետեւանքներ ունենալ ԶԱԷԿ-ի համար՝ նշելով, որ «իրավիճակը վերահսկելի է»։

«Կախովի ջրամբարի ջուրն անհրաժեշտ է, որպեսզի կայանը սնուցում ստանա Զապորոժիեի ԱԷԿ-ի տուրբինների կոնդենսատորների եւ անվտանգության համակարգերի համար»,- նշվել է «Էներգաատոմի» հաղորդագրությունում։ Ատոմակայանն առայժմ ջրի բավական պաշարներ ունի այդ կարիքների համար, բայց ջրամբարում ջրի մակարդակի սրընթաց իջնելու պատճառով իրավիճակը կարող է փոխվել, ասել են «Էներգաատոմում»՝ ավելացնելով, որ ընկերության մասնագետները հետեւում են իրավիճակին։