Թաիլանդի հանրահայտ Փհուքետ կղզում ստեղծվել է շտապ բուժօգնության կենտրոն հիվանդացության բռնկումից հետո։ Ինչպես տեղեկացրել է «Տուրպրոմը», անհայտ վիրուսի զոհ է դարձել ավելի քան 100 մարդ։

Ենթադրաբար, վարակը ջրում է եղել, որն օգտագործել են հիվանդացած մարդիկ։ Դրանից հետո նրանց մոտ ուժեղ լուծ է սկսվել։ Բժշկական գերատեսչությունների ներկայացուցիչները զգուշանում են նոր համավարակի բռնկումից, ինչպես նաեւ չեն հասկանում նոր վիրուսի բնույթը։

Հանրային առողջապահության մշտական քարտուղարը դիմել է բնակչությանը եւ զբոսաշրջիկներին ու հավաստիացրել, որ հիվանդության ուսումնասիրումը շարունակվում է։

Ներկա պահին վիրուսը հատկապես վտանգավոր չի թվում։ Լուծից բացի այլ ախտանշաններն են ստամոքսի սպազմը, փսխումը եւ ջերմությունը։