Բելգիայում Ուկրաինայից փախստականը  վիճակախաղով շահել է 500 հազար եվրո։ Այս մասին հայտնում է RTL հեռուստաալիքը՝ հղում անելով Ազգային վիճակախաղի ներկայացուցչին։

Հրատարակության տվյալներով՝ գումարը շահել է 18-ից 24 տարեկան մի երիտասարդ, որը 2022 թվականին Ուկրաինայից փախստականի կարգավիճակով Բելգիա է տեղափոխվել։

Ներկայումս երիտասարդը ապրում եւ աշխատում է Բրյուսելում, նա բենզալցակայանից տոմսը գնել էր 5 եվրոյով։