Պարզ էր, որ ըստ բովանդակության եւ ըստ էության արձագանքել չէին կարող: Այս մասին NEWS.am-ի հարցին ի պատասխան ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը՝ անդրադառնալով վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի ֆեյսբուքյան գրառմանը։

«Առաջարկում եմ քննարկեն նաեւ կետադրական նշանների հնարավոր վրիպակները»,- նշեց Բագրատ Միկոյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել էր երկրորդ նախագահի գրասենյակի՝ Նիկոլ Փաշինյանի կողմից արված հայտարարությանը՝ նշելով․ «Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը ակնհայտ ստում է։ Քանզի Ռոբերտ Քոչարյանը  1989 թվականին է ընտրվել  Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր»։

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարի արձագանքը Նիկոլ Փաշինյանին