Հուլիսի 4-ի առավոտյան Գրոզնիում հարձակվել են «Նովայա գազետա»-ի լրագրող Ելենա Միլաշինայի եւ փաստաբան Ալեքսանդր Նեմովի վրա։ Մեքենան, որում գտնվել են Միլաշինան եւ Նեմովը, օդանավակայանից Գրոզնի տանող ճանապարհին բռնել են դիմակավորված մարդիկ։ Լրագրողին ու փաստաբանին հարվածել են մահակներով ու ոտքերով։ Նրանցից խլել են հեռախոսները, նրանց տեխնիկան եւ փաստաթղթերը ոչնչացրել են։

Միլաշինան եւ Նեմովը տեղափոխվել են տեղի հիվանդանոց։ Միլաշինայի մոտ ախտորոշվել է փակ գանգուղեղային վնասվածք, կոտրվել են ձեռքերի մատները։

«Լրագրողի ամբողջ մարմինը կապտուկների մեջ է, գլուխը սափրած է»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Միլաշինան մի քանի անգամ կորցրել է գիտակցությունը։ Նեմովը նաեւ դանակից հասցված վնասվածք ունի։