Հուլիսի 11-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ N զորամաս և հետևել զինծառայողների ատեստավորման քննություններին:

ՊՆ-ից NEWS.am_ին հայտնում են, որ նախարարի այցի ընթացքում զինծառայողները քննություններ էին հանձնում «Ֆիզիկական պատրաստություն» առարկայից:

Զրուցելով քննական հանձնաժողովի անդամների հետ՝ նախարար Պապիկյանը հետաքրքրվել է քննությունների ընթացքով և հանձնարարականներ տվել՝ ատեստավորման գործընթացը պատշաճ և անաչառ անցկացնելու համար:

Նշենք, որ հուլիսի 10-ից ԶՈՒ մի շարք զորամասերի զինծառայողների համար մեկնարկել են ատեստավորման քննությունները: