Վրաստանի ընդդիմադիր «Եվրոպական սոցիալիստներ» կուսակցությունը մտադիր է սահմանափակել ԼԳԲՏ ներկայացուցիչների կուտակումները հասարակական վայրերում։ Նման նախաձեռնությամբ հանդես է եկել պատգամավոր Ֆրիդոն Ինջիան, գրում է GHN-ը։
Նրա խոսքով՝ կուսակցությունը դեմ չէ սեռական փոքրամասնություններին, քանի որ նրանք միշտ էլ գոյություն են ունեցել, բայց միաժամանակ ընդգծել է ԼԳԲՏ քարոզչությանը հակազդելու անհրաժեշտությունը: «Մարդկանց զանգվածային կուտակումների վայրերում նրանց ներկայությունը պետք է սահմանափակվի»,-ասել է նա։





























