Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է Շիրակի մարզի Գյումրի համայնքի «Փարոս-մսուր մանկապարտեզ» ՀՈԱԿ -ին պատկանող խոհանոցի արտադրական գործունեության կասեցումը։

Տեսչական մարմնից NEWS.am-ին հայտնում են, որ Շիրակի մարզային կենտրոնի տեսուչների կրկնակի ստուգմամբ պարզվել է, որ նախկինում արձանագրված խախտումները վերացվել են: