ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է կարագ սերուցքային «Սիրողական» արտադրատեսակի արտադրական գործունեության կասեցումը (Շիրակի մարզ, գյուղ Արդենիս):

ՍԱՏՄ-ից NEWS.am-ին հայտնում են, որ կրկնակի լաբորատոր փորձաքննությամբ պարզվել է, որ այն համապատասխանեցվել է իրավական ակտերով պահանջվող նորմերին: