Վլադիմիր Զելենսկին իր թելեգրամ-ալիքում տեղեկացրել է, որ Բելառուսի կողմից «ներխուժման» սպառնալիք չկա։
«Հաշվի առնելով հետախուզության տվյալները եւ ձեռնարկվող միջոցները՝ Բելառուսի կողմից ներխուժման սպառնալիք չկա։ Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության պետ Բուդանովի զեկույցը»,- գրել է նա։
Ավելի վաղ Զելենսկին հանձնարարել էր Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիին ուժեղացնել բելառուսական ուղղությունը։ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան եւս հայտարարել էր, որ Վարշավան պատրաստ է էլ ավելի ամրացնել Բելառուսի հետ սահմանը՝ այդ երկրում «Վագներ» խմբի մարտիկների տեղակայման հետ կապված։





























