Չեմ կարծում, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը թողնում են՝ Ռուսաստանի հետ առեւտրի համար։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան ICTV-ին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հստակ ասել է, որ այժմ ոչ մեկի մոտ չպետք է կասկած մնա, որ Ուկրաինան լինելու է ՆԱՏՕ-ի անդամ։

«Երբ ԱՄՆ նախագահը նման հայտարարություն է անում, ակնհայտ է, որ նա որոշակի քաղաքական պարտավորություն է ստանձնում»,-ասել է Կուլեբան։