«Ռոսֆինմոնիթորինգ»-ը ահաբեկիչների եւ ծայրահեղականների ռեեստրում է ներառել ռուս լրագրող եւ բլոգեր Կարեն Շահինյանին, հայտնում է գերատեսչության կայքը: 2022 թվականի ապրիլին նա Ռուսաստանում ճանաչվել է օտարերկրյա գործակալ։

Շահինյանն աշխատել է որպես թղթակից «Коммерсантъ деньги» պարբերականում, եղել է Slon ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալ։ Նա Միխայիլ Զիգարի եւ Տիմուր Բեկմամբետովի հետ հիմնել է «Ապագայի պատմություն» ստուդիան, որին պատկանում են «1917. Свободная история», «1968.digital» եւ «Мобильный художественный театр» նախագծերը։