Չինացի գիտնականները վերանայել են մի  ուսումնասիրության արդյունքները, որով հաստատվում էր  օրգանիզմի համար ալկոհոլի փոքր չափաբաժնի օգտակարությունը։ Չինացիները հասկացել են, որն է եղել իրենց գործընկերների սխալը, գրում է BMC Medicine-ը։

Նրանց գործընկերները ենթադրել էին, որ ալկոհոլի օգտագործման ցածր մակարդակը կապված է վաղաժամ մահվան հավանականության նվազման հետ, սակայն սպիրտային խմիչքի մասնաբաժնի ավելացմանը զուգահեռ սկսվում էր մահացության հավանականության մեծացումը։

Նոր ուսումնասիրությունների արդյունքում, քիչ քանակով ալկոհոլ օգտագործողների շրջանում մահացության ցուցանիշների նվազում չի հայտնաբերվել։