Երբ Ուկրաինան այս գարնանը ձեռնամուխ եղավ խոշոր հակահարձակման, Արևմուտքի զինվորական ղեկավարները գիտեին, որ ուկրաինական զորքերն օժտված չեն ոչ պահանջված պատրաստականությամբ, ոչ էլ բավարար սպառազինությամբ, որն անհրաժեշտ էր ռուսաստանյան ուժերը ամրացված դիրքերից դուրս քշելու համար, գրում է BBC-ին։
Սակայն նրանք հույս ունեին, որ ուկրաինացիների խիզախությունն ու վճռականությունն, այնուամենայնիվ, նրանց հաղթելու հնարավորություն կտան, գրում է Wall Street Journal-ը։
Ահա հոդվածի գլխավոր թեզերը․
Քանի որ հիմա հարձակումն, ամենայն հավանականությամբ,դոփում է տեղում և այս տարի ուկրաինական զորքերի խոշոր ճեղքման հավանականությունն անշեղորեն նվազում է, ուստի Վաշինգտոնի և նրա դաշնակիցների առաջ կանգնում է ավելի երկարատև պատերազմի և որպես հետևանք՝ նոր ծախսերի, տագնապալի հեռանկարը։
Պարբերականը նշում է, որ 2024-ի ընտրություններին գնացող Բայդենի առաջ բարդ խնդիր է դրված․ հավասարակշռել Կիևին օգնությունն ու իր նախընտրական արշավի պահանջները։
ԱՄՆ-ի անվճռականությունը գնալով ավելի է հակասում եվրոպական առաջնորդների տրամադրություններին, որոնց շրջանում վերջին ամիսներին աճում է այն համոզմունքը, որ մայրցամաքի անվտանգության ապահովման համար Ուկրաինայի հաղթանակը (և Ռուսաստանի պարտությունը) պետք է լիակատար լինի։
Սակայն Եվրոպան բավարար պաշարներ չունի Ուկրաինայի հաղթանակն ապահովելու համար։ Արևմտյան դիվանագետների կարծիքով, եվրոպական առաջնորդները նույնպես հազիվ թե զգալիորեն մեծացնեն Կիևին աջակցությունը, եթե զգան Վաշինգտոնի կողմից այդ աջակցության հետագա թուլացումը, նշում է պարբերականը։
Անցյալ տարվա համեմատ ռազմաճակատում իրավիճակը կտրուկ փոխվել է, գրում է WSJ-ը։ Այն ժամանակ Ուկրաինան ռուսաստանյան ցամաքային խոշոր, ծանրաշարժ զորքերի դեմ բարձր շարժունակությամբ ապակենտրոնացած պաշտպանություն էր կիրառում՝ կարողանալով կանգնեցնել նրանց առաջխաղացումը Կիև, իսկ այնուհետև դուրս մղելով Խարկովից և Խերսոնից։ Մոսկվան քիչ էր օգտագործում իր հզոր ռազմաօդային ուժերը։
«Հիմա Ուկրաինան հարձակման է անցել ռուսաստանյան զորքերի դիրքերի վրա, որոնք մի քանի ամսվա ընթացքում հասցրել են հզոր պաշտպանություն ստեղծել,- գրում է WSJ։- Արևմտյան ռազմական դոկտրինայի համաձայն, խրամատավորված հակառակորդի վրա գրոհելու համար անհրաժեշտ է քանակով առնվազն երեք անգամ գերազանցել նրան և օդային ու ցամաքային ուժերի համակցության մեծ համաձայնեցվածություն ունենալ»։
Բացի այդ, մտահոգություն է առաջացնում նաև օդում ՈՒԶՈՒ-ի գերազանցության բացակայութունըԼ Արևմտյան զինվորականների կարծիքով, առանց դրա բարդ հարձակողական գործողությունները, պարզապես, անհնար են։ Արևմտյան ոչ մի բանակ երբեք հակառակորդի ամրացված սահմանի վրա հարձակման չի անցնի, եթե օգում գերազանցություն չունենա։
Ուկրաինական հակահարձակման հաջողության համար անհրաժեշտ օդուժի և ՀՕՊ միջոցների պակասի մասին ամերիկյան վերլուծաբանները գիտեին արդեն այս տարվա սկզբին, հիշեցնում է պարբերականը՝ վկայաբերելով Ջեք Թեյշեյրայի հրապարակած Պենտագոնի գաղտնի նյութերը։
Ուկրաինայի ՀՕՊ միջոցների և զենիթային սպառազինության պակասը մարտի դաշտում ապահովեց Ռուսաստանի գերիշխանությունն օդում՝ ռազմաճակատի մեծ մասի վրա։
Չնայած այն բանին, որ ուկրաինական օդաչուները վերջապես կանաչ լույս ստացան Վաշինգտոնից F-16-ի ղեկավարումը սովորելու համար, սակայն Ուկրաինա այդ ինքնաթիռների մատակարարման թույլտվությունն ԱՄՆ վարչակազմը դեռ չի տվել։ Դրանց շահագործման համար անհրաժեշտ բազայի ստեղծումը ամիսներ կտևի և , վերլուծաբանների կարծիքով, ուկրաինական F-16-ներն օդում կհայտնվեն հաջորդ տարվանից ոչ շուտ։
Սակայն այս դեպքում ևս դրանց արդյունավետության հարց կառաջանա, քանի որ անհասկանալի է մնում, թե քանի կործանիչ կստանա Ուկրաինան, ինչ ձևափոխության, ինչ սարքավորմամբ ու սպառազինությամբ, ինչպես պետք է իրականացվի դրանց տեխնիկական սպասարկումն ու վերանորոգումը և ինչ չափով դրանք կինտեգրվեն զորքերի մնացած տեսակներին։





























