Ոստիկանները բանակցում են, որպեսզի վաղ առավոտից Բաղրամյան պողոտան փակած 44-օրյա պատերազմում Էջմիածնի «քիմիկների զորամասի» անհետ կորած զինծառայողների հարազատները բացեն ճանապարհը։

«Մենք չենք ուզում ոլորել ձեր ձեռքերը, չեմ ուզում նման բառեր ասել։ Ոլորե՞լ ենք,  10 ժամ ձեզ հետ արևին կանգնած ծառայություն ենք անում։ Եթե իմանամ, որ Բաղրամյան պողոտան այս պահին փակեմ, ձեր երեխաները կգան տուն, ես ձեր կողքը կնստեմ, բայց այս պահին Բաղրամյան պողոտայի երթևեկությունը պետք է վերականգվի։ Պիտի վերականգնվի»,- ասաց ոստիկաններից մեկը՝ ծնողների հետ զրույցում ընթացքում։

«Պետք է չկա... Պիտի չկա, մենք ոչ մեկին ոչ մի բան չպիտի... Մենք մենակ մեր երեխաների համար  պիտի... որ անում ենք։

Մեր երեխաներն էլ պետք է տուն գան, դե բերեք։ Տեսնեմ հեշտ է»,- ասացին ծնողները։

Ծնողները նաև հիշեցրեցին, որ այսօր Արցախի Հանրապետության ճանապարհն էլ է փակ, դե թող գնան ու բացեն։

Նրանց խոսքով, եթե Նիկոլ Փաշինյանն իրենց ընդամենը 10 րոպեով ընդուներ, նման վիճակ չէր լինի։

Նշենք, որ ակցիային մասնակցում են Էջմիածնի N զորամասի («քիմիկների» զորամաս) զինծառայողների ծնողները, որոնց զավակներին 2021 թվականի հոկտեմբերի 21-ին տեղափոխել էին Արցախ մարտական առաջադրանքի և սխալ հրամանի  պատճառով նրանք հայտնվել էին շրջափակման մեջ ու անհետ կորել:

Նրանք փակել են Բաղրամյան պողոտա-Պռոշյան փողոց խաչմերուկը եւ պահանջում են հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ: Նրանք մեկ շաբաթ առաջ էին Նիկոլ Փաշինյանի հանդիպելու պահանջով բողոքի ակցիա արել։ Փաշինյանը նրանց, սակայն, այդպես էլ չէր ընդունել։