Արդարադատության առաջին դասի խորհրդական Գուրգեն Գառնուշի Գրիգորյանը նշանակվել է Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության պետ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Քննչական կոմիտեից։

Կենսագրությունը

Ծնվել է 1983 թվականի հունվարի 01-ին, Շիրակի մարզի Ախուրյանի շրջանի Երազգավորս գյուղում:

2004թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:

2004-2006թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

Աշխատանքային գործունեություն

2006-2007թթ. - Գյումրիի կայազորի զինվորական դատախազության քննիչ

2007-2009թթ. - ՀՀ ՊՆ 55555 զ/մ Շիրակի կայազորի քննչական բաժանմունքի քննիչ, ապա՝ ավագ քննիչ

2009-2012թթ .- ՀՀ ՊՆ 55910 զ/մ ավագ քննիչ

2012-2014թթ. - ՀՀ ՊՆ 55910 զ/մ հրամանատարի տեղակալ

2014-2015թթ. - ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 10-րդ կայազորային քննչական բաժնի պետի տեղակալ

2016-2020թթ. - Շիրակի մարզի դատախազության ավագ դատախազ

2020-2021թթ .- Շիրակի մարզի դատախազի տեղակալ

2021-2022թթ. - Շիրակի մարզի դատախազ

V-VII.2023թ. - ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարոչության տասներորդ կայազորային քննչական բաժնի պետ

10.07.2023-26.07.2023թթ. - ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության պետի տեղակալ

Պարգեւներ

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար  խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգեւներով:

Այլ տվյալներ

Ամուսնացած է ունի երեք երեխա: