Toyota Motor ճապոնական ավտոկոնցեռնը ռեկորդային թվով ավտոմեքենաներ է արտադրել 2023թ. առաջին կիսամյակում՝ ավելի քան 5,6 մլն մեքենա։
Կոնցեռնի, որի մեջ մտնում են նաեւ այնպիսի բրենդներ, ինչպիսին են Daihatsu-ն եւ Hino-ն, հայտարարությունում նշվել է, որ 2022թ. նույն ժամանակամիջոցի համեմատ արտադրությունն ավելացել է 10,3 տոկոսով։ Ինչպես վկայում են հրապարակված տվյալները, արտադրության լուրջ աճ է նկատվել Toyota-ի գլխավոր բրենդում՝ 12,1 տոկոս, իսկ Daihatsu եւ Hino մակնիշի մեքենաների արտադրությունը մի փոքր նվազել է 2022թ. առաջին կիսամյակի համեմատ՝ 05 եւ 1,3 տոկոսով համապատասխանաբար։
Toyota Motor-ի ընդհանուր արտադրությունը Ճապոնիայում նշված ժամանակամիջոցում ավելացել է 20,6 տոկոսով, իսկ երկրի սահմաններից դուրս՝ 4,9։
Ամբողջ աշխարհում ճապոնական կոնցեռնը 2023թ. առաջին կիսամյակում իրացրել է ավելի քան 5,4 մլն մեքենա։ Մեքենաների ճնշող մեծամասնությունը՝ ավելի քան 4,2 մլն, վաճառվել է Ճապոնիայի սահմաններից դուրս։ Արժե նշել, որ այդ ցուցանիշով ճապոնական կոնցեռնը արդեն չորրորդ տարին անընդմեջ պահում է առաջին տեղն աշխարհում՝ առաջ անցնելով ԱՄՆ-ից եւ Եվրոպայից։





























