Երեկվանից Պրիվոլժիեի դաշնային շրջանի ութ սուբյեկտների տարածքի վրա ներգործում են վտանգավոր օդերևութաբանական երևույթներ, որոնք ուղեկցվում են մինչև 27 մ/վրկ քամու պոռթկումներով։ ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ տուժել է 76 մարդ, որոնցից 9-ը մահացել է։
Գերատեսչության տվյալներով՝ էլեկտրամատակարարման խափանումներ են տեղի ունեցել ավելի քան 99,5 հազար բնակչությամբ 520 բնակավայրերում, տապալվել է ավելի քան 550 ծառ, վնասվել են 41 բնակելի շենքի տանիքներ և սոցիալապես նշանակալի յոթ օբյեկտ։
Ներկա պահին ԱԻՆ աշխատակիցները շարունակում են Վոլգայում շրջված նավակի ուղեւորների որոնումները։ «Այս պահի դրությամբ յոթ մարդու հաջողվել է փրկել, մեկը զոհվել է, երկուսի ճակատագիրը դեռևս անհայտ է»,- հայտնել են նախարարությունից։
«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ վատ եղանակի հետեւանքների վերացմանը մասնակցել է 758 մարդ, ներգրավվել է 180 միավոր տեխնիկա։





























