Օգոստոսի 3-ին, ժամը 00։41-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեշատ գյուղի ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա:

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Տարոնիկ գյուղի սկզբնամասում այրվում է «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:54-ին, մարվել՝ 01:10-ին: Այրվել է ավտոմեքենան։