Օգոստոսի 3-ին Իրանի արտգործնախարարը Իսլամաբադում հանդիպել է Պակիստանի իր գործընկեր Բիլավալա Բհուտո Զարդարիի հետ։

Կողմերը ուսումնասիրել են երկկողմ հարաբերությունները, այդ թվում՝ առևտրային հարաբերությունների ընդլայնումը, երկրների միջև գերիների փոխանակումը և սահմանային անվտանգությունը, տեղեկացնում է  IRNA-ն։

 Իրանի և Պակիստանի արտգործնախարարները հանդես են գալու համատեղ մամուլի ասուլիսով։

Սա Աբդոլահիանի առաջին այցն է Պակիստան։ Իրանի արտգործնախարարը ծրագրում է նաև հանդիպել Պակիստանի նախագահի, խորհրդարանի խոսնակի և բանակի հրամանատարի հետ։