ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ 2023 թվականի հունվարի 1-ից մինչ օրս ավելի քան 231 հազար մարդ է պայմանագրով ընդունվել զինված ուժերում ծառայության։ Այս մասին նա ասել է ՌԴ զինված ուժերի համալրման հարցով հանդիպման ժամանակ։ Հայտարարությամբ տեսանյութը հրապարակվել է նրա Telegram ալիքում։
Մեդվեդևն ասել է նաև, որ Ռուսաստանը հաջողությամբ հարմարեցրել է պայմանագրային ծառայության ընտրության համակարգը հատուկ ռազմական գործողության պայմաններին։





























