Այսօր՝ օգոստոսի 3-ին, խոշոր ավտովթար  է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:40-ի սահմաններում Եղվարդի խճուղում՝ դեպի Դավիթաշեն տանող ճանապարհահատվածում, բախվել են  Գևորգ Ա. վարած Mercedes C մակնիշի և Տաթևիկ Մ.-ի վարած Mercedes ML մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Գևորգ Ա.-ն տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: 

Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է  վարույթ: