Հունիսի 30-ին «Մերսեդես» մակնիշի մեքենան Երևանի Սեբաստիայի և Բագրատունյաց փողոցների խաչմերուկում բախվել էր ճանապարհի միջնամասում գտնվող բետոնե սյանը: Վարորդը՝ Գյումրիի բնակիչ 22-ամյա Յուրիկ Գևորգյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ օգոստոսի 3-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ նա մահացել է:

Կատարվում է նախաքննություն: