Սևանա լճի 2-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները ափից մոտ 1 կմ հեռավորության վրա նկատել են երկու քաղաքացու, ովքեր չեն կարողանում վերադառնալ ափ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Ջրափրկարարները քաղաքացիներին մոտորանավակով դուրս են բերել ափ: