Վրաստանի բարձրլեռնային Շովի հանգստավայրում տեղի ունեցած ողբերգության զոհերի թիվը հասել է 21-ի, հայտնում է Sputnik Գրուզիան։

Շարունակվում են տասից ավելի մարդկանց, այդ թվում՝ մի քանի երեխաների որոնողական աշխատանքները։

Վերջին տվյալներով, աշխատանքների ընթացքում հաջողվել է Բուբիսցկալի գետը (Չանչախի գետի վտակ) վերադարձնել նախկին հունը։

Հիշեցնենք, որ Շովիում սողանք էր տեղի ունեցել օգոստոսի 3-ին։

Վրաստանում օգոստոսի 7-ը ազգային սգո օր է հայտարարվել՝ ի հիշատակ տարերային աղետի զոհերի։