6,1 մագնիտուդով ստորգետնյա ցնցումներ են գրանցվել Բոգոտայից արեւելք։ Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Կոլումբիայի երկրաբանական ծառայությունը:

Տեղական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ ցնցումները նկատելիորեն զգացվել են մայրաքաղաքում։ Հրապարակման պահին ավերածությունների եւ տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել: