Իռլանդիայի հավաքականին 1:2 հաշվով պարտվելուց հետո Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը մամուլի ասուլիսում շնորհավորել է իռլանդացիներին` հաջողություն մաղթելով անցումային հանդիպումներում:

«Դուք գերազանց հավաքական ունեք, բայց ես նաեւ հպարտ եմ մեր տղաներով, որոնք գերազանց աշխատանք կատարեցին ընտրական մրցաշարում», - Մինասյանի խոսքը մեջբերում է Sky Sports-ը: Վարդան Մինասյանը հարցերի չի պատասխանել: