Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը շաբաթ  արտակարգ դրություն է հայտարարել Հարավային Կալիֆորնիայի մեծ մասում, քանի որ նահանգը պատրաստվում է պատմական «Հիլարի» փոթորկին, որը, ինչպես  սպասվում է, հորդառատ անձրևների և ջրհեղեղների պատճառ կարող է դառնալ, տեղեկացնում է  CNN-ը:

Ըստ նահանգապետի գրասենյակի, ավելի քան 7500 զինվորական է արդեն տեղակայվել՝ «Հիլարի» փոթորկի հետևանքներից պաշտպանվելու համար:

«Այսօր նահանգապետ Գևին Նյուսոմը արտակարգ դրություն է հայտարարել Հարավային Կալիֆորնիայի մեծ մասում՝ աջակցելու «Հիլարի» փոթորկին արձագանքելու և վերականգնման ջանքերին, քանի որ նահանգը, այսօրվանից սկսած,  շարունակում է մոբիլիզացնել և համակարգել ռեսուրսները փոթորկի կանխատեսվող հարձակումից առաջ»,- ասվում է հայտարարության մեջ:

Փոթորիկների ազգային կենտրոնի տվյալներով, փոթորիկը, որը կարող է հարավ-արևմուտք ավելի քան մեկ տարվա տեղումներ բերել   շաբաթ երեկոյան Կալիֆորնիային մոտենալու ընթացքում  2-րդ կարգի փոթորկից թուլացել է 1-ին կարգի  փոթորկի։ Կենտրոնի տվյալներով, փոթորկի ժամանակ քամու առավելագույն կայուն արագությունը 90 մղոն/ժ է:

Ակնկալվում է, որ «Հիլարին» կշարունակի թուլանալ, դեպի   հյուսիս-հյուսիս-արևմուտք ավելի սառը ջրերով  Հարավային Կալիֆորնիա շարժվելիս:

Հարավարևմուտքի բնակիչները պատրաստվում են «աղետալի և կյանքին սպառնացող ջրհեղեղի», քանի որ ակնկալվում է, որ համակարգը հարվածելու է տարածաշրջանին  հազվագյուտ արևադարձային փոթորկի տեսքով, ընդ որւոմ  ամենաուժեղ հետևանքները  սպասվում են  կիրակիից մինչև երկուշաբթի: