Ֆրանսիայի Նիմ քաղաքում ենթադրաբար տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում 10-ամյա երեխա է սպանվել, երեքշաբթի հայտնել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինը X սոցիալական ցանցի իր էջում (նախկինում՝ Twitter):
«Նիմում 10-ամյա երեխա է սպանվել թմրանյութերի վաճառքով զբաղվողների միջև, ըստ երևույթին, հաշիվների մաքրման ժամանակ։ Սա հսկայական ողբերգություն է, որն անպատիժ չի մնա»,- գրել է նախարարը։
ՆԳՆ ղեկավարը խոստացել է, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակներում ոստիկանությունը կամրապնդի իր ներկայությունը երկրում, և հիշեցրեց վերջին շաբաթների ընթացքում թմրավաճառների բազմաթիվ ձերբակալությունները։




























