Ճապոնիայում ձերբակալել են երկու տղամարդու, որոնք 300 հազար ֆաքս են ուղարկել ականապատման սպառնալիքներով, հաղորդում է NHK-ն։
Ձերբակալվածներից մեկը 26 տարեկան է, մյուսը՝ 22 տարեկան։ Նրանք ականապատման սպառնալիքներով զանգվածաբար ֆաքս են ուղարկել ինտերնետի միջոցով՝ պահանջելով 300 հազար իենի (մոտ 2 հազար դոլար) չափով փրկագին։
Վճարելուց հրաժարվելու դեպքում ուղարկողները սպառնացել են ակտիվացնել պայթուցիկ սարքերը։ Ընդհանուր առմամբ նրանք մոտ 300 հազար ֆաքս են ուղարկել երկրի հաստատություններ։ Տղամարդիկ օգտագործել են գաղտնագրման հավելվածը ՝ ուղարկողի հասցեն թաքցնելու համար։




























