Աթենքի արվարձանում հրշեջները սկսել են երեք ավանների տարհանումը տարածվող անտառային հրդեհի պատճառով, հաղորդում է Մեգա հեռուստաալիքը:
Հրդեհը բռնկվել է երեքշաբթի եւ արագ տարածվում է շոգ եղանակի եւ ուժեղ քամու պատճառով: Չորեքշաբթի հրշեջները սկսել են Այիա Պարասկեւի, Կապոտա եւ Լեֆանդո ավանների բնակիչներին տարհանել Աթենքի Մենիդի քաղաքային շրջան, քանի որ կրակը վտանգավոր կերպով մոտենում է այդ բնակավայրերի տներին:
Իր հերթին միգրացիայի եւ ապաստանի հարցերով նախարարությունը պատրաստվում է տարհանել միգրանտների պահման կենտրոնը, այնտեղ տեղակայված շուրջ 700 միգրանտներ կտեղափոխվեն Մալակասա:




























