ԱՄՆ-ում տղամարդը առեւանգել է անծանոթուհուն, շղթայել նրան եւ մաչետեով կտրել մազերը, հաղորդում է Mirror-ը:

Կենտուկի նահանգի Լուիսվիլ քաղաքի ոստիկանությունը հարեւաններից է իմացել 36-ամյա Մոյզիս Մեյի տանը տեղի ունեցածի մասին: Հարեւանները հայտնել են, որ շենքում անհայտ անձ կա, որը հինգ ժամ օգնություն է բղավում։

Փրկարարական աշխատանքների արդյունքում 37-ամյա կինն ազատ է արձակվել: Հրշեջներն ու ոստիկանները դժվարությամբ բացել են տան դռները ու ձերբակալել տղամարդուն։ Տուժածը պատմել է, որ չարագործը կտրել է իր մազերը մաչետեով, ստիպել մերկանալ եւ վզին շղթա դրել։

Ձերբակալվածին մեղադրանք է առաջադրվել։