Ճապոնիայի Վակայամա պրեֆեկտուրայի մոտակայքում գտնվող ջրերում երկու բեռնանավ է միմյանց բախվել, հաղորդում է NHK-ը։

Ըստ հեռուստաալիքի տվյալների՝ բեռնանավերից մեկն ընթացել է Ճապոնիայի, մյուսը՝ Լիբերիայի դրոշի ներքո։ Բախման հետեւանքով ճապոնական նավը շրջվել է։

Դեպքի վայրում շարունակվում են որոնողական աշխատանքները: