Ստամբուլում թմրավաճառների դեմ պայքարի օպերացիայի ժամանակ ոստիկանության աշխատակից է զոհվել, հաղորդում է Habertürk-ը։

Ըստ հեռուստաալիքի տվյալների՝ օպերացիան իրականացվել է Թուրքիայի խոշորագույն մեգապոլիսի հյուսիսում գտնվող Կագիթհանե շրջանում։

Ոստիկաններին զինված դիմադրություն են ցույց տվել հինգ հանցագործներ, որոնցից մեկը սպանվել է օպերացիայի ընթացքում։