Առնվազն հինգ մարդ է զոհվել ԱՄՆ Միչիգան նահանգում փոթորկի հետևանքով, հայտնում է տեղական MLive պորտալը։
«Առնվազն հինգ մարդ է զոհվել փոթորկի հետևանքով` ինչպես ճանապարհատրանսպորտային պատահարների, այնպես էլ տների վրա ծառերի տապալման պատճառով»,- ասվում է զեկույցում:
Նշվում է, որ որոշ շրջաններում քամու պոռթկումները հասել են ժամում 128 կիլոմետրի։ Վատ եղանակի պատճառով Միչիգանի բոլոր ճանապարհները փակ են։
Ավելի վաղ ամերիկյան Poweroutage պորտալը հայտնել էր, որ ԱՄՆ-ի հյուսիսում գտնվող Մեծ լճերի շրջանում վատ եղանակի պատճառով ավելի քան 650 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության։
Նախագահ Ջո Բայդենն ասել է, որ ամերիկացիները ապրում են էքստրեմալ եղանակների կործանարար ազդեցությունը՝ կլիմայի փոփոխության պատճառով:




























