Առնվազն ինն ուխտավորներ, որոնք մեկնում էին Հնդկաստանի Թամիլնադ նահանգի Ռամսվարամ, ողբերգականորեն մահացել են շաբաթ օրը, երբ երկաթուղային կայարանի գնացքի խցիկում հրդեհ է բռնկվել, հաղորդում է Tribune India-ն՝ վկայակոչելով Հարավային երկաթուղին:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ հրդեհի պատճառ է դարձել վագոնի մեջ ապօրինի մտցված գազի բալոնը։

Հրդեհի վայրում հայտնաբերված իրերի թվում են հեղուկ գազի բալոն, կարտոֆիլի տոպրակ, սպասք և փայտե կոճղեր, ինչը վկայում է ուտելիք պատրաստելու փորձի մասին։

Տուժածներից մեկի խոսքով՝ միայն կողպված դուռը բացվելուց հետո շատերը կարողացել են վազել դեպի ապահով կողմ, ինչը, հնարավոր է, թույլ է տվել խուսափել է ավելի լուրջ ողբերգությունից։

Ըստ Մադուրայի շրջանային դատախազի, ով շտապել է կայարան՝ հանգամանքները պարզելու համար, գնացքի խցիկում բռնկված հրդեհի հետևանքով ինը մարդ է մահացել։ Տուժել է 20 մարդ, որոնք հոսպիտալացվել են։

Թամիլ Նադու, Ուտար Պրադեշ նահանգները և երկաթուղիները հայտարարել են զոհերի ընտանիքներին փոխհատուցում վճարելու մասին։