Ամերիկյան Ֆլորիդա նահանգի Ջեքսոնվիլ քաղաքում ռասիստը ռասայական դրդապատճառներով սպանել է երեք աֆրոամերիկացու, այնուհետև ինքնասպան է եղել, հայտնել է քաղաքի շերիֆ Թ.Ք.Ուոթերսը, տեղեկացնում է NBC News-ը։
20-ն անց տղամարդը մտել է Dollar General խանութ և կրակ բացել, բախում է տեղի ունեցել ոստիկանության հետ:
Ուոթերսը հայտնել է, որ ռասիստի կրակոցների արդյունքում սպանվել է երկու տղամարդ և մեկ կին։ Հարձակվողը եղել է զրահաբաճկոնով։
Քաղաքապետ Դոննա Դիգանը հայտարարել է, որ դա ատելությամբ դրդված հանցագործություն է, որը պայմանավորված է ռասիստական ատելությամբ:
Շերիֆը հայտնել է, որ հրաձիգը, ում անունը դեռ պաշտոնապես չի նշվում, զինված է եղել թեթև կիսաավտոմատ հրացանով և ատրճանակով:
Ենթադրվում է, որ նա գործել է միայնակ։ Ըստ Շերիֆ Ուոթերսի, նա ապրում էր Ջեքսոնվիլի Քլեյ շրջանում՝ ծնողների հետ և իր մտադրությունների մասին մի քանի հաղորդագրություն է թողել, այդ թվում՝ մեկը ծնողներին, մյուսը՝ լրատվամիջոցներին: Շերիֆը հավելել է, որ նրա զենքերից առնվազն մեկի վրա սվաստիկա է պատկերված եղել։
Հետաքննությունների դաշնային բյուրոն հետաքննություն է սկսել հրաձգության փաստի վերաբերյալ ի պաշտպանություն քաղաքացիական իրավունքներ, որը դիտարկվում է որպես ատելության հողի վրա արված հանցագործություն:
Հարձակումը տեղի է ունեցել Էդվարդս Ուոթերսի համալսարանի մոտ, որտեղ ավանդաբար սովորում են մեծ թվով աֆրոամերիկացիներ։




























