Կիրակի օրը Ավստրալիայի հյուսիսում անցկացվող զորավարժությունների ժամանակ ավիացիոն միջադեպ է տեղի ունեցել ԱՄՆ զինծառայողների մասնակցությամբ, տեղեկացրել է Ավստրալիայի պաշտպանության նախարարությունը։
Ինչպես նշում է Sky News Australia-ն, V-22 Osprey ուղղաթիռը, որում եղել է մոտ 20 ԱՄՆ ծովային հետևակային, կործանվել է Դարվինի ափերի մոտ, որոնողական աշխատանքները սկսվել են:
«Նախնական հաղորդումները վկայում են, որ միջադեպում ներգրավված է եղել Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարության անձնակազմը, իսկ Ավստրալիայի պաշտպանության ուժերի զինծառայողները դրան մասնակից չեն եղել», - ասվում է նախարարության հայտարարության մեջ:
Ըստ հաղորդման, միջադեպը տեղի է ունեցել Դարվինից հյուսիս գտնվող Մելվիլ կղզում՝ Predators Run 2023 զորավարժությունների ժամանակ։




























