Երկու հզոր պայթյուն է որոտացել Ռումինիայի հեղուկ գազի լիցքավորման կայանում, հայտնում է BBC-ն։

Վերջին տվյալներով, մեկ մարդ զոհվել, 57-ը՝ վիրավորվել է, 54 մարդ  հոսպիտալացվել է, տուժել է նաև 39 հրշեջ, հայտնում է Digi 24-ը։

Առաջին պայթյունից անմիջապես հետո երկրորդ պայթյունը սնկանման  ամպ է բարձրացրել երկինք։

 700 մետր շառավղով տարածքից մարդիկ տարհանվել են։

Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսը կոչ է արել հնարավորինս շուտ հետաքննություն սկսել՝ պարզելու, թե արդյոք խախտվել են կանոնները։

«Ես խնդրում եմ իշխանություններին շտապ միջոցներ ձեռնարկել տուժածների համար, որպեսզի այս ողբերգություններն այլևս չկրկնվեն»,- գրել է նա Facebook-ում։