Ավստրալիայում զորավարժությունների ժամանակ Osprey ուղղաթիռի վթարի հետևանքով տուժել է 23 ԱՄՆ ծովային հետևակային, կիրակի հայտնել է Ավստրալիայի Հյուսիսային տարածքի ոստիկանության կոմիսար Մայքլ Մերֆին, հաղորդում է CNN-ը:

Հինգ ծովային հետևակային  տեղափոխվել է հիվանդանոց, որոնցից մեկը գտնվում է վիրահատարանում, իսկ մյուսները բուժվում են դեպքի վայրում, մամուլի ասուլիսում ասել է Հյուսիսային տարածքի գլխավոր նախարար Նատաշա Ֆայլսը։

«Մենք աշխատում ենք աներևակայելի քրտնաջան և որքան հնարավոր է արագ, որպեսզի համոզվենք, որ կարող ենք մարդկանց բուժում ապահովել», - ասել է  Ֆայլսը՝ միաժամանակ հաստատելով, որ Ավստրալիայի դաշնային պաշտոնյաները խոսել են ԱՄՆ գործընկերների հետ:

Ֆայլսը նշել է, որ դեպքի վայրում հետազոտվողները սպասում են Դարվին տեղափոխմանը: Զոհերի մասին նա չի հայտնել։

Մայքլ Մերֆիի խոսքով՝ կիրակի առավոտյան երկու ԱՄՆ ծովային հետևակի երկու Osprey ուղղաթիռ Դարվինից օդ է բարձրացել և շարժվել դեպի Տիվի կղզիներ՝ մոտ 50 մղոն հեռավորության վրա։ Նրանցից մեկը վթարի է ենթարկվել Մելվիլ կղզում, հավելել է նա։

Միջադեպը տեղի է ունեցել Predator's Run 2023 զորավարժությունների ժամանակ։

«Այս պահին ուշադրությունը կենտրոնացված է միջադեպին արձագանքելու և ներգրավվածների անվտանգության ապահովման վրա»,- հավելել է խոսնակը։