Առնվազն երեք ամերիկացի զինծառայող է զոհվել կիրակի Ավստրալիայի հյուսիսային ափերի մոտ զորավարժությունների ժամանակ ծովային հետևակի ուղղաթիռի կործանման հետևանքով, հայտնում է ABC News-ը՝ վկայակոչելով ԱՄՆ իշխանություններին։

Bell Boeing V-22 Osprey ուղղաթիռը, որում եղել է 23 զինծառայող, վթարի է ենթարկվել առավոտյան ժամը 09:30-ի սահմաններում Ավստրալիայի հյուսիսային տարածքում գտնվող Տիվի կղզիների մոտ, ասվում է Դարվինում ծովային հետևակայինների ռոտացիոն ուժերի հայտարարության մեջ:

Հինգ այլ զինծառայող  ծանր վիճակում տեղափոխվել է Դարվինի թագավորական հիվանդանոց։

Պաշտոնյաները հայտնել են, որ Osprey-ը զորքեր էր տեղափոխում սովորական զորավարժությունների շրջանակներում՝ ի աջակցություն Predators Run համատեղ զորավարժությունների:

Պաշտոնյաները հայտնել են, որ որոնողական աշխատանքները շարունակվում են։ Վթարի պատճառը դեռ պարզված չէ։